Կալանավորվել են Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձը և դպրոցներից մեկի տնօրենը
ՔաղաքականՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակում կալանավորվել են Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձը և դպրոցներից մեկի տնօրենը, իսկ փոխտնօրենը ձերբակալվել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ըստ տեղեկությունների` մարզպետարանի պաշտոնատար անձը կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանն է։ Քննվող քրեական վարույթը կաշառք ստանալուն և կաշառք տալուն է վերաբերում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակում ձերբակալվել են Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձը և դպրոցներից մեկի տնօրենն ու տեղակալը։