Չինաստանը և Բրազիլիան մերժել են Շվեյցարիայի խաղաղության ծրագրի հարթակի առաջարկը
ՔաղաքականՇվեյցարիան Չինաստանին և Բրազիլիային առաջարկել է հարթակ, որպեսզի Ուկրաինայի վերաբերյալ ներկայացնեն իրենց խաղաղության ծրագիրը, ինչը չեն արել Շվեյցարիայում կայացած հունիսյան համաժողովում, սակայն Չինաստանն ու Բրազիլիան մերժել են այդ առաջարկը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Շվեյցարիայի ԱԳՆ խոսնակ Պիեռ-Ալեն Էլչինգերը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ավելի վաղ արհամարհական կերպով խոսել էր Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու Չինաստանի խաղաղ ծրագրի մասին:«Այնուամենայնիվ մենք Չինաստանին և Բրազիլիային առաջարկել ենք իրենց տեսակետը ներկայացնելու հարթակ: Երկու երկրներն էլ այս պահին չեն ցանկանում դա անել», - ասել է Էլչինգերը:Նա հավելել է, որ Շվեյցարիան ծանոթացել է խաղաղության ծրագրին, և որ Բեռնի ներկայացուցիչը Բյուրգենշտոկի համաժողովից անմիջապես հետո այցելել է Չինաստան՝ ի թիվս այլ հարցերի քննարկելու նաև վերոհիշյալ հարցը։