Երկրում ճգնաժամ չի լինելու. Կոբախիձե
ՏեսանյութերԸստ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի` երկրում ճգնաժամ չի կարող լինել, քանի որ պետությունը լավ է կատարում իր գործը և գտնվում է գագաթնակետին։
«Մեր երկրում ճգնաժամ չի լինելու, երկիրն իր լավագույն դիրքում է գտնվում: Ոչ ոք չի կարող որևէ ճգնաժամ ստեղծել։ Եթե ինչ-որ մեկն ուզում է կրկնել այն սցենարը, որն արդեն ապրել ենք Վրաստանում 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, ապա այդ փորձը կատարելապես դատապարտված է ձախողման: Նույն գետը երկու անգամ չի կարելի մտնել, հետևաբար` եթե որևէ մեկն այդ կարգի մտադրություն ունի, բոլորին խորհուրդ եմ տալիս հրաժարվել նման մտադրությունից»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։