Կոլումբիայի նախագահը հայտարարել է, որ իրեն փորձում են սպանել
ՀասարակությունԿոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ երկրում հեղաշրջում է նախապատրաստվում, որով նպատակ ունեն սպանել իրեն կամ պաշտոնանկ անել, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Հրամանն արդեն տրված է՝ սպանել նախագահին կամ գահընկեց անել նրան առաջիկա երեք ամիսների ընթացքում», - ասել է նախագահը Քվինդիոյի դեպարտամենտում այլընտրանքային լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Նախագահը հավելել է, որ սա «Կոլումբիական ոճի պետական հեղաշրջում» է, քանի որ փորձում են տապալել իրեն՝ չնայած այն հանգամանքին, որ «սահմանադրությունն ամբողջությամբ պաշտպանում է նախագահին ցանկացած վարչական մարմնի կողմից նրան դատապարտելու փորձերից»։