Այսօր Ադրբեջանում որևէ ինտրիգ չի լինելու. Սուրենյանց
Աշխարհ
Այսօր Ադրբեջանում որևէ ինտրիգ չի լինելու: Այսօր Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են, որոնք, մեծ հաշվով, ոչինչ չեն փոխելու անգամ այդ երկրի ներքաղաքական կյանքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների շուրջ ինտրիգ եղել է միայն 2005-ին:
Դրանք առաջին ընտրություններն էին, որոնք հաջորդում էին նախագահի պաշտոնում Իլհամ Ալիևի ընտրությանը: Իսկ այս իրադարձությունն ուղեկցվել էր ընդդիմության բողոքի զանգվածային ցույցերով: Մյուս կողմից, այդ ընտրությունները հաջորդում էին վրացական և ուկրաինական «գունավոր հեղափոխություններին» ու ինտրիգային էին նաև այդ պատճառով: Այսօր Ադրբեջանում որևէ ինտրիգ չի լինելու»:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան