Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

Այս ուսումնական տարին ազդարարում ենք մշակութային կրթության տարի. ԿԳՄՍ նախարարն ուղերձ է հղել

Աշխարհ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ:

«Սիրելի՛ սովորողներ, ես գտնվում եմ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, ինչն ամենևին պատահական չէ։

Այս ուսումնական տարին ազդարարում ենք մշակութային կրթության տարի՝ այն նշանավորելով բազմաթիվ միջոցառումներով, մրցույթներով ու ցուցահանդեսներով:

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, ինչպես և մեր մյուս թանգարանները, նաև թատրոնները, համերգասրահները, արգելոց-թանգարանները, լինելու են դպրոցականների այցելության, նախագծային ուսուցման միջոցով տեղում գրականությունն ու պատմությունը նոր անկյան տակ բացահայտելու, սովորելու և իմաստավորելու վայրերից մեկը:

Հենց այս միջավայրում է, որ զարգանում են մեր ինքնուրույն միտքը, քննադատական մտածելակերպը, ձևավորվում ենք մենք՝ որպես քաղաքացի՝ մեր արժեքներով ու դիրքորոշումներով:

Մշակույթն ու արվեստն են, որ բացում են մեր երևակայության սահմանները, թույլ տալիս երազել, ձևակերպել մեր երազանքներն ու գնալ դրանց հետևից: Կրթություն-մշակույթ ամուր կապը ձևավորելու ենք առաջին դասից մինչև ավարտական վերջին դաս՝ նորովի զարգացնելով նաև միջոցառումների անցկացման մշակույթը դպրոցներում:

Այս տարվանից տասներորդ դասարանում կսկսենք ուսումնասիրել «Արվեստ» առարկան, որը Հանրակրթության նոր չափորոշչի կարևոր բաղադրիչներից է, և անկախ մասնագիտական կողմնորոշումից՝ օգնելու է լինել նախաձեռնող և ստեղծագործող։

Նախատեսում ենք ունենալ Արվեստի օր, որտեղ դպրոցները կներկայացնեն իրենց մշակութային կրթության նախագծերը, իրականացնելու ենք կրթամշակութային նախագծերի մրցույթ, թատերական շաբաթ, թանգարանային օրեր: Բոլոր մարզերում և Երևանում կիրականացնենք մշակութային էքսպոներ, որտեղ մեր մշակութային հաստատությունները հանդես կգան իրենց տաղավարներով, իրենց խաղացանկերի և ցուցադրությունների ներկայացմամբ՝ իրազեկելով դրանց մասին դպրոցականներին, ծնողներին և ուսուցիչներին։ Կիրականացվեն ուսուցիչների և մշակութային հաստատությունների աշխատակիցների համատեղ վերապատրաստումներ: Աշխատելու ենք հետադարձ կապի ակտիվ ռեժիմով՝ կիրառելով շփման տարբեր հարթակներ:

Դե իսկ սեպտեմբերի 21-ին՝ մեր պետության Անկախության օրը, ականատես կլինենք Հայաստանի պատմության թանգարանում մի շատ կարևոր ցուցադրության բացման՝ «Անահիտից Մարիամ․ Մայր Աստվածություն» խորագրով, որտեղ հնարավորություն կունենանք դիտելու եզակի նմուշներ, այդ թվում՝ Բրիտանական թանգարանից մեզ այցելող Անահիտ աստվածուհու արձանից պահպանված մասերը։ Վստահ եմ՝ ցուցադրության վեց ամիսներին յուրաքանչյուրդ հնարավորություն կունենա այցելելու թանգարան։

Սիրելի՛ ուսուցիչներ, դասախոսներ, ինչպես նախընթաց տարիներին, այս ուսումնական տարին ևս մեկնարկում ենք շարունակական բարեփոխումների ընթացքով՝ ամրացող համոզմամբ, որ զարգացման ամենաուղիղ ճանապարհը որակյալ կրթությունն է:

Բարեփոխումներն իրականացվում են թե՛ բովանդակային, թե՛ ենթակառուցվածքային մակարդակներում. կառուցվում, վերակառուցվում, նոր գույքով և սարքավորումներով են հագեցվում մեր դպրոցներն ու մանկապարտեզները, քոլեջներն ու ուսումնարանները, արդեն պատրաստ է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը, որն հետագա տարիներին իրագործվելու է՝ դառնալով գիտակրթական նոր միջավայր, որտեղ կսահմանվեն բարձրագույն կրթության նոր չափանիշներ և նշաձողեր:

Հանրակրթության պետական չափորոշիչն այս ուսումնական տարում գործելու է արդեն 7 դասարաններում, գրեթե բոլոր առարկաների համար տպագրվել են նոր դասագրքեր, փոխվել է ավարտական քննությունների ձևաչափը, մանկավարժներին շարունակաբար խրախուսելու, կարողությունները զարգացնելու մեխանիզմներ են մշակվել, ուսանողներին, երիտասարդ գիտնականներին տրվել են նոր հնարավորություններ՝ շնորհիվ այն բարեփոխումների, որոնք ակտիվորեն իրականացվում են: Բարեփոխումների ճանապարհը դյուրին չէ. այս փուլում մենք անցնում ենք խոչընդոտներով լի ճանապարհ և որևէ հաջողություն չէինք գրանցի առանց մեր ուսուցիչների, աշակերտների ու նրանց ծնողների, ուսանողների և դասախոսների, մեր գիտնականների և բուհական կառույցների անմիջական աջակցության:

Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ ջանքի ու նվիրումի համար:

Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել առաջին դասարանցիներին և առաջին կուրսեցիներին, որոնց համար ուսումնական տարին նաև կյանքի նոր փուլի սկիզբ է:

Սովորելն ու ուսումնասիրելը աշխարհի ամենահետաքրքիր զբաղմունքներից են. սովորե՛ք հաճույքով, դժվար հարցեր տալով, պրպտելով, սխալվելով ու սխալներից հետո ճիշտը գտնելով։

Շնորհավոր Սեպտեմբերի մեկ»,- ասված է ուղերձում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված