Ադրբեջանում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները
Աշխարհ
Ադրբեջանում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Քվեարկությունը մեկնարկել է ժամը 8:00-ին, կտևի մինչ 19:00-ն:
Խորհրդարանական ընտրություններն ընդգրկում են 125 ընտրատարածք՝ ընդհանուր 6478 ընտրատեղամասերով (6343 մշտական, 135 ժամանակավոր):
Այս տարի Ադրբեջանի օկուպացված Արցախում առաջին անգամ են անցկացվում խորհրդարանական ընտրություններ։
Օկուպացված Արցախում Ադրբեջանի իշխանությունները 54 ընտրատեղամաս են բացել։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ