Արայիկ Հարությունյանն իր բոլոր քայլերի, նաև՝ հրաժարականի մասին տեղեկացրել է Հայաստանի իշխանություններին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին. Աշոտ Ղուլյան
ԱշխարհԱրայիկ Հարությունյանն իր բոլոր քայլերի, նաև՝ հրաժարականի մասին տեղեկացրել է Հայաստանի իշխանություններին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին:
Այս մասին 24 News-ին տված հարցազրույցում ասել է Արցախի խորհրդարանի նախկին ղեկավար Աշոտ Ղուլյանը։
«Քանի որ Արայիկ Հարությունյանը գտնվում է Բաքվի բանտում, ես չէի ցանկանա խոսել այս մասին՝ մտածելով, որ նա կվերադառնա և կտա բոլոր հարցերի պատասխանները, սակայն, քանի որ խնդիրը դարձել է օրակարգային, պետք է նշեմ, որ Արայիկ Հարությունյանն իր բոլոր քայլերի, նաև՝ հրաժարականի մասին տեղեկացրել է Հայաստանի իշխանություններին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին։
Հայաստանի իշխանությունները տեղյակ են եղել Արցախի անկումից 3-4 օր առաջ տեղի ունեցած բոլոր գործընթացներին, և նրանցից ոչինչ գաղտնի չի պահվել»,-ասել է նա։
Ինչ վերաբերվում է Արցախ վերադարձի մասին հնարավորություններին, Ղուլյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները խնդիրը պետք է օրակարգային պահեն, ինչը, ցավոք սրտի, չեն անում, որովհետև անգամ այդ պարագայում Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում ՀՀ-ն հանդես կգա առավել ակտիվ դիրքերից։