Դուրովին արգելվել է լքել Ֆրանսիան մինչև 2025 թվականը
ԱշխարհTelegram-ի հիմնադիր Պավել Դուրովը Ֆրանսիայից չի կարող հեռանալ մինչև 2025թ․ մարտ ամիսը, գրում է Paris Match-ը։ Բացի այդ, հաղորդվում է, որ Դուրովը 5 միլիոն եվրոյի գրավը կվճարի մաս-մաս.
Նշվում է՝ Դուրովը 5 մլն եվրո գրավը կարող է վճարել մասնակի․ 1 մլն-ը՝ միանգամից, մյուս մասը՝ 4 ամսվա ընացքում 1-ական մլն։
Աղբյուրը, որին հղում է անում ամսագիրը, պնդում է, որ Telegram-ի գրասենյակն այդպես էլ խուզարկության օրդերի մասին ոչ մի ծանուցում չի ստացել․ «Դա ձերբակալման օրդեր չէր, այլ պարզ խուզարկության օրդեր, որն այդպես էլ Դուրովին չհասավ»։
Աղբյուրը` 24news.am