Ռուսաստանի ավիացիոն ակտիվության պատճառով՝ Լեհաստանն օդ է բարձրացրել իր կործանիչները
ԱշխարհԼեհական բանակը օդ է բարձրացրել իր ինքնաթիռները Ուկրաինայի արևմուտքում ռուսական հեռահար ավիացիայի ակտիվության պատճառով։ Այս մասին X-ում հայտնում է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը։
«Սա ևս մեկ շատ զբաղված գիշեր էր ամբողջ Լեհաստանի ՀՕՊ համակարգի համար՝ Ուկրաինայի արևմտյան տարածքում ռուսական հեռահար ավիացիայի ակտիվության պատճառով», - ասվում է հաղորդագրության մեջ։
Զինվորականները նախազգուշացրել են, որ Լեհաստանի հարավ-արևելքում կարող են զգալ «աղմուկի մակարդակի բարձրացում՝ կապված Լեհաստանի և դաշնակիցների ավիացիոն գործողությունների մեկնարկի հետ»:
Սեպտեմբերի 4-ի գիշերը, ինչպես հայտնել ենք, պայթյուններ են հնչել Կիևում, Սումիում, Լվովում և Կրիվոյ Ռոգում։ ՀՕՊ ուժերն աշխատել են մայրաքաղաքի ծայրամասերում և Կիևի մարզում։ Բացի այ՝ մոտավորապես ժամը 05:00-ին օդային ռմբակոծության մասին ահազանգ է հայտարարվել Ուկրաինայի բոլոր շրջաններում։
ՌԴ ՊՆ-ն ընդգծում է, որ հարձակումներ են իրականացվում միայն Ուկրաինայի ռազմական և էներգետիկ օբյեկտների և հարակից ենթակառուցվածքների վրա։