Պարզից էլ պարզ է, որ քաղաքական պատվեր է. Աբրահամ Գասպարյանը՝ ԵՊՀ–ից իրեն հեռացնելու որոշման մասին
Աշխարհ«Պարզից էլ պարզ է, որ քաղաքական պատվեր է»։ ԵՊՀ–ից իրեն հեռացնելու որոշումը «Սպուտնիկ Արմենիա»-յի «Աբովյան Time»–ի եթերում այսպես է մեկնաբանել քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը։
«Բոլոր նրանք, ովքեր շատ ակտիվորեն ներգրավված են եղել Սրբազան պայքարում, կամ այլ ընդդիմադիր շարժումներում`սա ուղղակի կուլմինացիան էր։
Ինձ համար սպասելի պրոցես էր և վաղուց, չգիտեմ ինչու էին երկարացրել։ Ես կես դրույքով դասախոս էի, պատերազմից հետո իրենք շատ լավ հասկացան իմ քաղաքական դիրքորոշումը։ Կես դրույքը դարձավ 0.25, հետո դարձավ դա ժամավճար: Պարզ էր` հաջորդը պայմանագիր չկնքելն էր լինելու»,- ասել է նա։