Սևիկյանը բարեհաջող բուժզննում է անցել և առաջիկայում կդառնա «Լոկոմոտիվի» խաղացող
Աշխարհ
Հայաստանի ազգային հավաքականի և հունգարական «Ֆերենցվարոշի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը բարեհաջող բուժզննում է անցել՝ Մոսկվայի «Լոկոմոտիվ» տեղափոխվելու համար: Տրանսֆերի մասին կհայտարարվի մոտակա օրերին: Այս մասին գրում է vseprosport.ru կայքը։
2023/24 մրցաշրջանի առաջին կեսը Էդգար Սևիկյանն անցկացրել է «Նիժնի Նովգորոդում»։ Հունգարական ակումբի կազմում Սևիկյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ։
vseprosport.ru-ի տեղեկություններով, մինչ Հայաստանի հավաքական մեկնելը, Սևիկյանը խորացված բուժզննում է անցել Հունգարիայում՝ «Լոկոմոտիվ» տեղափոխվելու համար։ Ռուսական ակումբն արդեն փոխանցել է վարձակալության պայմանագրով նախատեսված գումարը, կողմերի միջև բոլոր անհրաժեշտ ձևակերպումները կարգավորվել են։ Մոտ ժամանակներս ռուսական ակումբը կհայտարարի Սևիկյանի վարձակալության մասին՝ խաղացողին հետագայում գնելու իրավունքով։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան