Հայկ Մարտիրոսյանը՝ «Biel Chess Festival 2024» միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր
ԱշխարհՀայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը դարձավ «Biel Chess Festival 2024» շախմատի միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Մրցաշարը տեղի ունեցավ հուլիսի 13-ից 26-ը Շվեյցարիայի Բիլ քաղաքում՝ 6 գրոսմայստերների մասնակցությամբ։
Եզրափակիչ աղյուսակ.
1-ին տեղ՝ Լե Քուանգ Լիեմ
2-րդ տեղ՝ Հայկ Մարտիրոսյան
3-րդ տեղ՝ Ռամեշբաբու Պրագնանանդհա
4-րդ տեղ՝ Աբհիմանյու Միշրա
5-րդ տեղ՝ Վինսենթ Կայմեր
6-րդ տեղ՝ Սամուել Շանկլանդ։