Արսեն Զախարյանը վնասվածք է ստացել
Աշխարհ«Ռեալ Սոսյեդադի» ռուսաստանցի կիսապաշտպան Արսեն Զախարյանը կոճի շրջանում ցավեր է զգացել, ուստի չի կարողացել մասնակցել ճապոնական «Գամբա Օսակա» ֆուտբոլային ակումբի հետ ընկերական հանդիպմանը։
«Նա կոճի ցավեր է զգացել»,- իսպանական ակումբի մամուլի ծառայության ներկայացուցիչների խոսքերն է մեջբերում ТАСС-ը։
Հուլիսի 25-ին «Ռեալ Սոսյեդադը» 0:1 հաշվով պարտվեց «Գամբա Օսակա» թիմին։
Հիշեցնենք, որ 21-ամյա Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել 2023 թվականի միջմրցաշրջանի ընթացքում Մոսվկայի «Դինամոյից» 13 միլիոն եվրոյի դիմաց։