Ջուր չի լինելու
Քաղաքական
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 30-ին ժամը 09:30-18:00 կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի` Շիրազի, Նալբանդյան, Մաշտոցի, Ազատամարտիկների փողոցների, Ավետիսյան փողոցի և նրբանցքների, Դարմոյան 2-րդ նրբանցքի, Աբովյան 4-րդ նրբանցքի, Ե. Չարենցի 3-րդ նրբանցքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)