Արտաշատի համայնքապետը ձերբակալվե՞լ է. MediaHub
ՔաղաքականԻնչպես արդեն հայտնել ենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ է իրականացնում Արտաշատի համայնքապետարանում։ MediaHub-ի տեղեկություններով՝ ասֆալտապատման աշխատանքների և տենդերների հետ կապված խնդիր է առաջացել, ինչի հետևանքով արդեն իսկ կան մի քանի ձերբակալվածներ։
Համայնքապետարանի պաշտոնական էջում փորձեցինք գտնել այն ընկերության անունը, որը զբաղվում է ասֆալտապատման աշխատանքներով, սակայն առկա փաստաթղթերում այդպես էլ կատարողի մասին որևէ տեղեկություն չկար։
MediaHub-ը կապ հաստատեց Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի հետ՝ հասկանալու, թե ինչ է կատարվում մարզկենտրոնում և ընդհանրապես, ինչ տեղեկություն ունի ինքը։
«Ես էլ ձեր պես առավոտյան եմ իմացել, թե ինչ է կատարվում, սակայն որևէ այլ տեղեկություն չունեմ»,- ասաց Թևոնյանը՝ նշելով, որ հարցն իրավապահների դաշտում է, և պետք է սպասել՝ հասկանալու, թե ինչ է լինում։
Հարցին, թե արդյոք Արտաշատի համայնքապետն էլ է ձերբակալված, Արարատի մարզպետը պատասխանեց՝ ոչ, նրան չեն ձերբակալել։