Բացահայտ սանձարձակ պահվածք ոստիկանների կողմից, վստահ են, որ չեն պատժվելու. Ժաննա Ալեքսանյան
Տեսանյութեր«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրել է.
«Մոտ մեկ տասնյակ ոստիկաններ այսօր դաժան ծեծի են ենթարկել արցախցի փաստաբան Ռոնան Երիցյանի եղբորը։ Նշենք որ փաստաբան Ռոման Երիցյանը հասցրել է ճանաչված լինել Հայաստանում, պաշտպանում էր Արցախի ղեկավարության, պարբերաբար ձերբակալվող կամ կալանավորվող տարբեր քաղաքապետերի շահերը։ Հասկանալի է, որ թիրախը պատահական չի ընտրված, զգուշացնում են։ Միլիցիայի հինավուրց մեթոդներն են։ Ծեծը զուգորդվել է արցախցիներին ուղղված հայհոյանքներով,, ոչ թե կոնկրետ անձին։
Պարբերաբար ստացվում են տեղկություններ պարեկների կողմից արցախցիների մեքենաները կանգնեցնելու, վարրորդներին նսեմացնելու մասին։ Որ արցախցիների նկատմամբ թիրախավորում կա, դա ակնհայտ է։ Բացահայտ սանձարձակ պահվածք ոստիկանների կողմից, վստահ են, որ չեն պատժվելու։ իշխանությունների ստեղծած մթնոլորտն է, որը փոխելոււ մտադրություն չունեն»: