Այն, ինչ եղավ Հանրային Ռադիոյի և դրա` «Ստատուս քվո» հաղորդման հետ` հետհեղափոխական Հայաստանի ամենամեծ խայտառակուեյուններից էր. Իոննիսյան
Քաղաքական«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյանը գրում է.
«Այն, ինչ եղավ Հանրային Ռադիոյի և դրա` «Ստատուս քվո» հաղորդման հետ` հետհեղափոխական Հայաստանի ամենամեծ խայտառակուեյուններից էր։
«Ստատուս քվո» հաղորդմամբ նույնիսկ հեղափոխությունից առաջ կարելի էր հանգիստ քննադատել իշխանություններին (ես դա բազմիցս արել էի այն օրերի Հայաստանի ամենաազատ եթերում)։ Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն էլ այդ հաղորդմամբ հանգիստ խոսում էր ընտրակեղծիքներից։
Իսկ այժմ այդ հաղորդումը փակում են, քանի որ ոչ միշտ է կիսում իշխանության քաղաքական կուրսը։ Ամոթն այն խոսքը չի»: