Կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական երրորդ մրցաշարը
ԱշխարհՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում օգոստոսի 17-ին երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը:
Մրցաշարը կանցկացվի 2 տարիքային խմբերով`1-ին տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան (1984-2006 թթ. ծնված) կանայք և տղամարդիկ,2-րդ տարիքային խումբ՝ 41 տարեկան (1983 թ. ծնված) և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ:Կանայք կմրցեն հազար (1000) մետր, իսկ տղամարդիկ՝ հազար հինգ հարյուր (1500) մետր լողատարածություններում:
Ըստ աղբյուրի՝ սահմանվել են դրամական մրցանակներ երկու տարիքային խմբերի՝ 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցների համար՝1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ,3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ,4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,5-10-րդ տեղ՝ 50.000 ՀՀ դրամ: Մրցաշարի վայր ժամանելու և վերադարձի մանրամասներն՝ այստեղ: