ABC-ն հաստատում է՝ տեղի կունենա Թրամփ-Հարիս բանավեճ
ԱշխարհԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը և նրա դեմոկրատ մրցակից Քամալա Հարիսը սեպտեմբերի 10-ին կհանդիպեն հեռուստաբանավեճի ժամանակ։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը։
«ABC News-ը սեպտեմբերի 10-ին կանցկացնի նախագահական բանավեճ: «Փոխնախագահ Հարիսը և նախկին նախագահ Թրամփը հաստատել են, որ կմասնակցեն ABC հեռուստաալիքի բանավեճին», - X-ում հաղորդել է հեռուստաընկերությունը։
Թրամփը ավելի վաղ ասել էր, որ հաջորդ ընտրական բանավեճը պետք է անցկացվի Fox News հեռուստաալիքով։ Նա դա բացատրել է ABC-ի կողմնակալությամբ: Ընդհանուր առմամբ, Թրամփը ցանկանում է սեպտեմբերին Հարրիսի հետ բանավեճերի երեք փուլ անցկացնել։