Հնարավոր է՝ դրդեն Մոսկվային և Հրեական իշխանություններին գնալ ծայրահեղ քայլերի. Գարիկ Քեռյան
ԱշխարհՔաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Ներկա իրադրության բարդ ու ծայրահեղ վտանգավոր լինելը կապված է անմիջական պատերազմի մեջ միջուկային երկու պետությունների ներգրավվածության հետ: Խոսքը Ռուսաստանի և Իսրայելի մասին է: Ուկրաինական բանակի հաջողությունները Կուրսկի շրջանում և հակաիսրայելական կոալիցիայի (Իրան, Թուրքիա, Համաս, Հզբոլլահ, հուսիթներ) գործողությունները, հնարավոր է, որ դրդեն Մոսկվային և Հրեական իշխանություններին գնալ ծայրահեղ քայլերի: Այդ է պատճառը, որ Բրյուսելում և Վաշինգթոնում հիմա խիստ լարված են»: