Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

ՊԵԿ-ի օրինագիծը հեռանկարում քանդելու է գործարարներին. Արսեն Սարդարյան

Աշխարհ

ՊԵԿ-ը e-draft.am իրավական ակտերի նախագծերի կայքում օրինագիծ է շրջանառում, որով  քրեականացնում է ապրանքային մաքսանենգության դեպքերը և 10 մլն դրամը գերազանցող ապրանքը թաքցնելու դեպում 3-6 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսում գործարարներիր համար։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, 16.05.2016թ․ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N ՀՕ-83-Ն օրենքով ապրանքային մաքսանենգության ապաքրեականացման արդյունքում նշված իրավախախտումների քանակը ավելացել է, Նախագծով նախատեսվում է կատարել համապատասխան լրացում ՀՀ քրեական օրենսգրքում։

Մասնավորապես՝ նախատեսվում է լրացնել նոր՝ 290․1-ին հոդված, որի համաձայն՝ մաքսանենգությունը սահմանվում է որպես քրեորեն պատժելի արարք, այն է՝ մաքսանենգությունը՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով կամ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով ապրանքների  ապօրինի տեղափոխելը առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, կամ դրանց մասին հավաստի տեղեկությունը սահմանված կարգով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու կամ դրանց տեղափոխման համար սահմանված կանոնը, այդ թվում՝ արգելք կամ սահմանափակում խախտելու կամ մաքսային կամ այլ փաստաթուղթը խաբեությամբ օգտագործելու միջոցով»։

Խնդրահարույց օրինագծի վերաբերյալ ահազանգեց «Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը, որին հետևեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի կոշտ արձագանքը՝ թե ավելորդ աղմուկ է բարձրացվում օրինագծի շուրջ և ոչ մի հիմնավոր բան չի ասվում։

Օրինագծի նախագծի շուրջ Panorama.am-ը զրուցեց, իրավաբանական գիտություների թեկնածու, փաստաբան Արսեն Սարդարյանի հետ։

Ա. Սարդարյան-Օրենսդրական նախաձեռնությունն ընդհանրապես երկրի իրավական զարգացման ուղուց նահանջ է, որովհետև մենք վերադառնում ենք առևտրային ոլորտը կարգավորող ավելի խիստ մեթոդների, ինչը չի կարող տնտեսապես զարգացող երկրի համար լինել արդյունավետ ճանապարհ։Արդյունավետ ճանապարհը պետք է լինի տնտեսական ոլորտում վարչական գործիքակազմը։ Այսօր վարչական ոլորտում կարող են լրացուցիչ տույժեր տուգանքներ կիրառվեն, եթե հայտնաբերվի իրավախախտումը։

Գործող կարգավորումներով մաքսանենգությունը իրավախախտում է, ոչ թե քրեական հանցագործություն, հայտնի է, որ այն ապաքրեկանացվել էր։ Հիմա ՊԵԿ նախաձեռնությամբ մաքսանենգությունը պետք է կրկին քրեականացվի։

Այս առումով գտնում եմ, որ նախաձեռնությունը հիմնավոր չէ։ Հակառակը՝ այն լրացուցիչ հնարավորություն է ստեղծելու որպեսզի ճնշումներ գործադրելու միջոցով արդարադատության այդ գործընթացը խեղվի։ Եթե նախկինում վարչական ոլորտում պետք է մտնեին, հիմնավորեին տույժի և տուգանքի ձևաչափով պատասխանատվության ենթարկեին գործարարին, ապա  ես ցավով սպասում եմ, որ քրեականացնելուց հետո պրակտիկան այնպիսին է լինելու, որ խախտման նմանատիպ առերևույթ արարք կատարելու դեպքում առանց պարզաբանելու տանելու են կալանքի, որպեսզի գործարարն այդ ենթադրյալ վնասը հատուցի, ըստ էության՝  առանց իր իրավունքները պաշտպանելու, որովհետև եթե սկսվում է երկարատև քրեական գործընթացով իր իրավունքները պաշտպանելու պրոցես, ապա այն որպես կանոն տանում է երկարատև ազատազրկման գործընթացի։ Բայց գործարարը հազվադեպ է պատրաստ իր բիզնեսը անտեր թողնել և ամիսներով կամ տարիներով մտնի երկարատև պայքարի մեջ։ Դրա համար այս ոլորտի քրեականացումը չի կարող համարվել արդարացի։

Panorama.am -Գործադիրը եթե ուզում է իրոք խախտումների դեմ պայքարել, ապա ավելի արդյունավետ չէ՞ր լինի վարչարարությունը խստացներ, տույժ-տուգանքները մեծացնելու ճանապարհով գնար, այլ ոչ թե՝ քրեականացնելու։

Ա. Սարդարյան-Այս պահին թաքցված ապրանքի մաքսային արժեքի 50 %-ի չափով տուգանելու գործող մեխանիզմ կա,  որը շատ լուրջ գումար է։  Շահույթը սովորաբար լինում է 5-15%-ի շրջակայքում։ Այսինքը՝ գործարարը նման խախտման դեպքում իր շահույթից միջինում 3-4 անգամ ավել վնաս կկրի։ Կարող է նաև 10-20 անգամ ավել լինի, որովհետև կան դեպքեր, որ շահույթը 1-2 % է։ Այս մեխանիզմները գործածելու դեպքում կարելի էր այստեղ պատասխանատվությունը խստացնել և արդյունք ունենալ։ Բայց այստեղ անձին կալանավորելու գործիքը չկա, սա է , ըստ էության, տարբերությունը։ Դրա համար է այսօր գործարարաների շրջանում արծարծվում այդ հարցը. «Ինչու եք այդ «կալանավորելու մահակը»  օգտագործելու համար ամեն ինչ տանում դեպի քրեականացում, եկեք գործարարի հետ հարաբերություններում ձեր գործընթացները կառուցեք քրեականից դուրս»։ Բայց հակառակ գործընթացն է գնում, ցավոք, նույնիսկ խրախուսական նորմերն են պատրաստվում հանել։ Ես գտնում եմ, որ այն նահանջ է։

Panorama.am-Ըստ Ձեզ, ինչն է բիզնեսի նկատմամբ գործադիրի նման քայլի պատճառը։

Ա. Սարդարյան-Ես կարող եմ ենթադրել միայն, որ պետությունը ֆինանսական խնդիրներ շատ ունի և փորձում է տարբեր մեթոդներով այդ խնդիրները լուծել։ Ինչ խոսք՝ կարևոր է, որ մեր պետական բյուջե շատ գումար մտնի և հարցեր լուծվի, բայց սա ժամանակավոր կարճատև էֆեկտ կարող է ունենալ, քնաի որ հեռանկարում քանդելու է գործարարներին։ Այս փոփոխությունը նույնիսկ եթե կարճ ժամանակում բյուջե մուտքեր ապահովի, ապա այն այդ նպատակին էլ չի ծառայի, որովհետև ի վերջո, եթե գործարարները սննկացան, բիզնեսը ավիրվեց, ապա դրան հաջորդելու է հարկահավաքության ոլորտում ավելի մեծ դեֆիցիտը։

Panorama.am-Հայտնի փաստ է, որ նախկինում բազմաթիվ են դեպքերը, երբ մաքսային և հարկային տեսուչների սխալների դեպքում էին վարչական վարույթներ հարուցվում, ինչը հետագայում բողոքարկվում էին և գործարարներն արդարացվում։ Այս համայնապատկերում ի՞նչ կլինի խախտումը քրեականացնելու դեպքում։

Ա. Սարդարյան-Նախկինում սխալներ շատ էին լինում հիմա էլ է լինելու և ընթացքը քրեականացնելու դեպքում, ըստ մեզ, այդ սխալը լինելու է ոչ տուգանքների և տույժերի տեսքով, որը կարող  էր Վարչական դատարանում վիճարկվել և ի վերջո արդարացի ակտն ընկալել։ Քրեական ոլորտում նույնպես կարելի է արդարացի ակտ ակնկալել, բայց կալանավորելու կամ ռեպրեսիվ մեխանիզմներ կիրառելու պրակտիկան այն իրավիճակն են ստեղծում, որ գործարարների առնվազն 90 % -ը պայքարից հրաժարվի։ Այսինքը շատ դեպքերում գործարարը տեսուչի այդ սխալ  ակտով կարող է հսկայական գումարներ վճարի այդ պրոցեսի մեջ չմտնելու համար, այն դեպքում երբ շատ դեպքերում այդ ակտը սխալ է եղել և ինքը մեղք չունի, որևէ բան չի թաքցրել, այլ տեսուչն է սխալվել։ Այս դեպքերում նույնպես գործարարը վախենալու է մտնել պայքարի մեջ, այս ռիսկն ենք տեսնում։

Panorama.am-ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարեց, թե համաշխարհային պրակտիկայում երկրները գնում են ոլորտի քրեականացման ճանապարհով։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս պնդումը։

Ա. Սարդարյան-Եթե անձը նման բան է հայտարարում,ապա պետք է բարի լինի պրակտիկայից օրինակներ բերի։ Օրինակ՝ ասի, թե այսինչ թվին Ֆրանսիայում, ԱՄՆ-ում կամ Գերմանիայում նման փոփոխություններ են տեղի ունեցել։ Մենք այն չլսեցիքն, ուստի այն կարծիքին ենք, որ անհիմն հայտարարություն էր։  Մյուս կողմից էլ ՊԵԿ-ը նման կարևոր նախագծի վերաբերյալ շահագրգիռ կողմերի հետ հանրային քննարկման լուրջ քայլեր մինչ օրս չի իրականացրել։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված