Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Իսրայելի՝ Լիբանանին հարվածները
Իրան
Իսրայելի կողմից Լիբանանին հարվածները հրադադարի կոպիտ խախտում են։ Այս մասին BBC-ի եթերում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խատիբզադեն։
«Սա կոպիտ խախտում էր՝ հրադադարի միտումնավոր, կոպիտ խախտում», - ասել է նա։
Ապրիլի 8-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ իսրայելական ուժերը Լիբանանում «Հեզբոլլահի» թիրախների վրա հարվածների ամենամեծ շարքն են իրականացրել ներկայիս էսկալացիայի սկզբից ի վեր։ Նրանք նշել են, որ հարձակումը տևել է 10 րոպե։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի վրա հարվածի հետևանքով՝ զոհվել է Ալի Յուսուֆ Հարշին՝ «Հեզբոլլահի» առաջնորդի անձնական քարտուղարը և զարմիկը։

















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում