Թրամփը կարող է հրաժարվել պաշտպանել ՆԱՏՕ-ի որոշ երկրների․ ԶԼՄ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հայտարարել ՆԱՏՕ-ի երկրներին պաշտպանելուց հրաժարվելու մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է The Telegraph-ը։
Նշվում է, որ ամերիկացի նախագահի նման դիտողությունները լուրջ հարված կհասցնեն ՆԱՏՕ-ի դաշինքին։
Ավելի վաղ Ռյուտեն CNN-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Թրամփը դժգոհ է ՆԱՏՕ-ի գործընկերների գործողություններից։ Սակայն նա խուսափել է ուղիղ հարցից այն մասին, թե ԱՄՆ-ն կարող է «պատժել» դաշինքի որոշ երկրների՝ Իրանի դեմ գործողությանը մասնակցելուց հրաժարվելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում