Եվրոպան սկսել է ԱՄՆ-ից ավելի շատ վախենալ, քան Չինաստանից․ Politico
Աշխարհ
Լեհաստանում, Իսպանիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Իտալիայում հարցվածների միայն 12%-ն է Միացյալ Նահանգները համարել մերձավոր դաշնակից, մինչդեռ 36%-ը Միացյալ Նահանգները համարել է սպառնալիք, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով սեփական հարցման տվյալներին։
Հրապարակումը նշում է, որ այս վեց երկրներում հարցվածների 29%-ը Չինաստանը համարել է սպառնալիք։
«Ազգային մակարդակով Վաշինգտոնից եկող սպառնալիքը գերազանցել է Պեկինից եկող սպառնալիքը չորս երկրներում, և միայն Ֆրանսիայում և Լեհաստանում հարցվածներն են Չինաստանից եկող սպառնալիքը գնահատել ավելի բարձր», - հաղորդում է լրատվամիջոցը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ