Ռուսաստանը ՀԱՊԿ-ին չի դիմել Կուրսկի մարզում ստեղծված իրավիճակի կապակցությամբ
ԱշխարհՌուսաստանի Դաշնության Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի հետ կապված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) ոչ մի դիմում չի եղել, հաղորդում է կազմակերպությունը։
Կառույցը հավելել է, որ իր վերլուծական ծառայությունն աշխատում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Ռուսաստանի նշված տարածաշրջանում իրավիճակի զարգացմանը։
Ռուսաստանի Դաշնության խնդրանքի դեպքում ՀԱՊԿ-ը սահմանված ժամկետում կիրականացնի բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, նշել են մամուլի ծառայությունից՝ ի պատասխան news.ru-ի հարցման։
Կազմակերպությունը նշել է, որ ռազմական հակամարտության անցումը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտուն էսկալացիայի նոր փուլ է։
«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը և գործելու ենք կազմակերպության կանոնադրության համաձայն։ Քարտուղարությունը և Ռուսաստանի Դաշնության համապատասխան կառավարական կառույցները սովորական ռեժիմով տեղեկատվություն են փոխանակում», - ասվում է ՀԱՊԿ-ի հաղորդագրության մեջ:
ՀԱՊԿ-ում հավելել են՝ ռազմական օգնություն տրամադրելու հարցը կարող է ծագել միայն մասնակից պետության պաշտոնական խնդրանքի դեպքում։