«Հըզբոլլահ»-ը ցուցադրել է իր ստորգետնյա ռազմական օբյեկտներից մեկը
Աշխարհ
Լիբանանյան շիա «Հըզբոլլահ» շարժումը տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրվում է իր ստորգետնյա ռազմական օբյեկտներից մեկը՝ «Emad 4»-ը, որտեղից կարելի է հրթիռներ արձակել: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Օբյեկտը պարունակում է հեռահար հրթիռներ և ծանր հրթիռներ, որոնք հեշտությամբ շարժվում են թունելներով իրենց մեքենաների վրա: Թունելները լիովին հագեցած են տեխնոլոգիաներով և նյութատեխնիկական առումով»,- նշվում է տեսանյութում։
Ցուցադրվում են նաև լայն թունելների ցանցի կադրեր, որոնք միացնում են ստորգետնյա մեծ օբյեկտի տարբեր մասերը: Դրանք թույլ են տալիս տարբեր տրանսպորտային միջոցներին, այդ թվում՝ մոտոցիկլետներին և բեռնատարներին, ազատ տեղաշարժվել: Օբյեկտը համալրված է համակարգիչներով և լուսավորությամբ, իսկ հրթիռային կայանները գտնվում են քողարկված ստորգետնյա հատվածներում։Ավելի վաղ «Հըզբոլլահ»-ը հայտարարել էր Իսրայելի հյուսիսում գտնվող սահմանային գոտում 7 դիրքերի և Իսրայելի պաշտպանության բանակի անձնակազմի կենտրոնացման մի քանի վայրերի խոցման մասին: Ի պատասխան՝ իսրայելական օդուժը ավիահարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Այթրուն գյուղի բնակելի շենքին, ինչի արդյունքում մեկ մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել են։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ