Դուբայ-Թել Ավիվ չվերթի օդաչուները կռվել են․ ուղևորներից մեկը փորձել է դանակահարել մյուսին Օրենքն ամբողջովին պետք է չեղարկվի՝ գողացած ոչ մի հեռախոս ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերել. Հարություն Մնացականյան Գյումրիում ձերբակալվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողը․«Հրապարակ» Թաթա Սիմոնյանի համերգը սեպտեմբերի 27-ին հեռարձակելու դեպքը կուսումնասիրի Հանրային հեռարձակողի խորհուրդը Երևանում 3 աշխատակցի մահվան դեպքով 2 զոհի ինքնությունը հայտնի է․ նրանցից մեկը Իրանի քաղաքացի է Նախկին դեսպանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն Էդուարդ Հովհաննիսյանը նշանակվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Ստեփանավանում Օդանավակայանում 819 գրամ մեֆեդրոն է հայտնաբերվել․ ևս մեկ առաքանիում՝ 250 գրամ սինթետիկ թմրանյութ (տեսանյութ) Ահազանգ՝ Flydubai-ի ինքնաթիռից․ փոխանցվել է առևանգման ազդանշան. կապն անձնակազմի հետ կորել է. կոնֆլիկտ ուղևորների միջև Օրենքի խախտմամբ տրված 690 քմ հողամասը վերադարձվել է համայնքին․ արժեքը՝ 11 մլն դրամ #ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ Հայաստանը և Իրանը քննարկել են արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության ընդլայնումը 

«Ինչու՞ ես կադաստրի թուղթ փնտրում Ալիևի դարակներում». ադրբեջանագետ

Աշխարհ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

Նիկոլ Փաշինյանը հենց այնպես չէ, որ մտադրված ու համառորեն կեղծ օրակարգեր է նետում հանրային տիրույթում։ Դրանցից մեկը «իրական» և «պատմական» Հայաստանի «հակասության» ու «անհամատեղելիության» թեզն է։ Այդ համատեքստում Փաշինյանը հանդես է գալիս որպես «իրական» Հայաստանի ջատագով։ Դա մի քանի նպատակ հետապնդող գործողություն է։

Նախ, Փաշինյանը Էրդողանի ու Ալիևի հրահանգավորմամբ կոչված է հարցականի տակ դնելու, հարցեր առաջացնելու հայոց պատմության, մեր՝ տարածաշրջանում ունեցած դարավոր ներկայության, Հայոց Ցեղասպանության, Արցախի՝ հայկականության և մեր ինքնության այլ հիմնասյուների հանդեպ։ Կարճ ասած՝ Ադրբեջանում լավ են հասկացել, որ մեզ իրապես հաղթելու համար պետք է ազդել մեր ուղեղների վրա, փոխել մեր մտածելակերպն այնպես, որ մենք հավատանք իրենց խոսույթներին՝ դրանով իսկ տուրք տալով և օգնելով հասնել իրենց նպատակներին։ Կտրել մեզ արմատից կամ առնվազն քանդել այդ արմատը՝ մեզ վերջնական ձախողման տանելու համար։ Սա նպատակներից մեկն է։

Միևնույն ժամանակ, Փաշինյանն այս արհեստական ու վտանգավոր օրակարգով դրդում է իր ընդդիմադիրներին հանդես գալ ազգայնական կամ անգամ ազգայնամոլական դիրքերից, հնչեցնել հայտարարություններ, որոնք անընկալելի կլինեն հատկապես արտաքին աշխարհի համար։ Պատահական չէ, որ թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը ընդդիմադիրներին կոչում են «ռևանշիստներ»։ Սա հստակ քարոզչական ծուղակ է, որի մեջ բազմաթիվ գործիչներ ընկնում են՝ սկսելով արձագանքել Փաշինյանին։ Մինչդեռ պատմական Հայաստանի մասին խոսույթով միակ ղեկավարը, որը հանդես է եկել հրապարակային հենց ինքը Փաշինյանն է եղել, բայց «հին» Փաշինյանը՝ 2018-2020 թվերի Փաշինյանը։ Նրանից բացի, Հայաստանի այլ ղեկավար նման խոսույթով երբեք չի խոսել՝ ակնհայտ պատճառներով։

Գործում է նույն տրամաբանությունը, երբ Նիկոլ Փաշինյանի կեղծ «խաղաղությանը» հակադրվողները համարվում են պատերազմի աջակիցներ։ Իր առաջարկած «խաղաղությունը» դա ագրեսիան ընդունելու, դրա հետ հաշտվելու, դրա հիման վրա կենսական իրավունքներ ու անվտանգություն զիջելու, ինչպես նաև էթնիկ հենքի վրա ատելությունն ու դրա քարոզը, էթնիկ զտումն ու բռնի տեղահանումը արդարացնելու կոնցեպտ է։ Այսինքն՝ անում են այն ամենը, ինչը հակասում է խաղաղության էությանն առհասարակ։ Դա նույնն է, որ բռնությունն ու բռնարարին արդարացնողը իրեն ներկայացնի որպես բռնության դեմ պայքարի առաջամարտիկ։

Հիմա գանք «իրական» Հայաստանի մասին կեղծ թեզին։ Փաշինյանն այն մարդն է, որը առաջին անգամ վտանգել է ՀՀ գոյությունը, նա առաջինն է, ում քաղաքականության արդյունքում ունեցել ենք տարածքային կորուստներ նրա իսկ հռչակած 29,800 քառակուսի կիլոմետրից, նրա քայլերի արդյունքում վտանգի տակ կարող են հայտնվել մեր միջպետական ճանապարհները, մենք չենք կարող մեր իսկ տարածքում գտնվող Երասխում գործարան կառուցել, ուստի Փաշինյանին պետք է ասել՝ ու՞ր է այդ «իրական» Հայաստանը, ինչու՞ ես կադաստրի թղթեր փնտրում Ալիևի դարակներում, ինչու՞ ես վտանգում մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը քո քայլերով։ Նրա հետ պետք է խոսել իր իսկ կեղծ «փաստարկներով», այլ ոչ թե պատմական Հայաստանի խոսույթով։

Ի վերջո, պետք է տալ մի պարզ հարց՝ այդ ինչպիսի՞ «իրական» Հայաստան ու «խաղաղություն» ես կառուցում, որ Ալիևը մեր երկիրը կոչում է «Արևմտյան Ադրբեջան», ինչպե՞ս է, որ մեր ռազմագերիներն ու ապօրինաբար պատանդ պահվող անձիք մինչև հիմա Բաքվի բանտում են, ինչպիսի՞ խաղաղություն է դա, որ Ալիևն ամեն ելույթում հայերին կոչում է թշնամի, էլ չեմ ասում տասնյակ զորավարժությունների ու զենքի գնումների մասին։ Հենց այս թեզերով պետք է հակադարձել Փաշինյանի վտանգավոր խոսույթներին ու թույլ չտալ թելադրել օրակարգ, որը բխում է բացառապես Ադրբեջանի շահերից։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Al Arabia. ԱՄՆ-ը և Իրանը սկսել են քննարկել հակամարտության կարգավորման երաշխիքներըԴուբայ-Թել Ավիվ չվերթի օդաչուները կռվել են․ ուղևորներից մեկը փորձել է դանակահարել մյուսինԳազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է ութ մարդՕրենքն ամբողջովին պետք է չեղարկվի՝ գողացած ոչ մի հեռախոս ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերել. Հարություն ՄնացականյանՆեթանյահուն խորհրդակցություններ է անցկացնում Flydubai-ի ինքնաթիռի առևանգման մասին ահազանգի վերաբերյալԹրամփն իր խորհրդականների հետ քննարկել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը Գյումրիում ձերբակալվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողը․«Հրապարակ»Թաթա Սիմոնյանի համերգը սեպտեմբերի 27-ին հեռարձակելու դեպքը կուսումնասիրի Հանրային հեռարձակողի խորհուրդըԿատարը չի կարողացել առաջընթացի հասնել ԱՄՆ-Իրան երկխոսության մեջ Թրամփի հետ հանդիպումից հետո Ցուկերբերգը պաշտպանել է արհեստական ​​բանականության նկատմամբ ներքին վերահսկողությունը Երևանում 3 աշխատակցի մահվան դեպքով 2 զոհի ինքնությունը հայտնի է․ նրանցից մեկը Իրանի քաղաքացի էՆախկին դեսպանը հրավիրվել է Գլխավոր դատախազությունԷդուարդ Հովհաննիսյանը նշանակվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության լիազոր ներկայացուցիչ ՍտեփանավանումԱՄՆ-ը խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները Օդանավակայանում 819 գրամ մեֆեդրոն է հայտնաբերվել․ ևս մեկ առաքանիում՝ 250 գրամ սինթետիկ թմրանյութ (տեսանյութ)Ահազանգ՝ Flydubai-ի ինքնաթիռից․ փոխանցվել է առևանգման ազդանշան. կապն անձնակազմի հետ կորել է. կոնֆլիկտ ուղևորների միջևՕրենքի խախտմամբ տրված 690 քմ հողամասը վերադարձվել է համայնքին․ արժեքը՝ 11 մլն դրամԹրամփն ասել է, որ Բիլ Գեյթսն այլևս չի համարում, որ ԱԲ-ն կհանգեցնի 1 միլիարդ մարդու մահվան #ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստՀայաստանը և Իրանը քննարկել են արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության ընդլայնումըԹրամփը Կիմ Չեն Ընին անվանել է իր ընկերը Հայտնի է՝ երբ կկայանա Հայաստան-Իտալիա խաղըՌԴ-ն ԱԹՍ-ներով և հրթիռներով զանգվածային հարձակում է իրականացրել Կիևի վրա. կան զոհեր Քրեական վարույթի շրջանակում հետախուզվում է լուսանկարում պատկերված անձըԹրամփի վարչակազմին ժամանակավորապես թույլատրվեց ապօրինի միգրանտներին արտաքսելՄոսկվան սպառնում է միջուկային զենքով․ Կալինինգրադի շրջափակման դեպքում ՌԴ-ն «կօգտագործի ամբողջ զինանոցը»Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համար «Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են «Հրապարակ»․ Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված «Իրավունք». Փաշինյանը «հաթաթա» է տվել «Շեֆ ջան, մենք պրոբլեմ չունենք» ասողներին «Ժողովուրդ». Ավինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում «Հրապարակ»․ Կարեն Կարապետյանի թոռը միջազգային մրցանակ է շահել «Իրավունք». Տիրադավների խրախճանքը. «Հաջորդ Վեհափառը մեզանից մեկն է լինելու» «Ժողովուրդ». Աբովյանի ընտրություններում ՔՊ թեկնածուն Հովհաննես Աբրահամյանն է. իսկ ինչ է կատարվում Էդուարդ Բաբայանի շուրջ «Իրավունք». Փնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերով «Ժողովուրդ». «Բաց աշխարհ». ԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր՝ ԱՄՆ–ում. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում Քիչ կալորիականությամբ և հարուստ հակաօքսիդանտներով. 7 պատճառ սմբուկ վայելելու համար, որի մասին քչերը գիտեն Հոկտեմբերի 2-ին լավագույնն է ավելի ուշադիր լինել ձեր զգացմունքների նկատմամբ. կվերդառնան հին պատմությունները Կենդանակերպի երեք նշան, որոնց այս աշուն հաջողություն է սպասվում Այս երեք ամիսներին ծնվածների համար 2027 թվականը շրջադարձային կլինի Ի՞նչ են պատմում Մարսի տարօրինակ «խութերը» մոլորակի անցյալի մասինՁերբակալվել է Վահրամ Սահակյանը. Եվրոպան պատերազմի մեջ է Ռուսաստանի դեմ. Լավրով (տեսանյութ) Վեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործում ՔՊ Վարչության նիստում քննարկվել են Աբովյանի ՏԻՄ ընտրությունների և ԱԺ-ում քննիչ հանձնաժողովի ձևավորման հարցերըՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցվի դեսպանությունների միջոցով անձնագրերի տրամադրումըԳևորգ Պապոյանը հետևել է խաղողի մթերման ընթացքին Հույս ունենք, որ Իրանը կմնա Միջուկային զենքի չտարածման պայմանագրի կարևոր և պատասխանատու մասնակիցը. ՊեսկովԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա«Զզվելի հարվածներ են հասցրել»․ Զելենսկին՝ Ռուսաստանի նոր հարձակման մասին Վերջին 5 տարում իրականացվել է կատաղության դեմ շուրջ 15․000 պատվաստում
Ամենադիտված