Ամիս ու կես Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը կդադարեցվի
ԱշխարհՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 20-ից մինչև հոկտեմբերի 6-ը կդադարեցվի երթևեկությունը Հ-6, /Հ-2/-Նոր Գեղի-Եղվարդի տրանսպորտային հանգույց-/Մ-1/ ավտոճանապարհի Հրազդան գետի վրայի կամրջով (Նոր Հաճնի կամուրջ)։ Այս մասին հայտում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Մինչև հոկտեմբերի 6-ն առանց կցորդի ավտոմոբիլները Նոր Հաճնի կամուրջը կարող են շրջանցել Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/-Նոր Գեղի ճանապարհով, իսկ կցորդով ավտոմոբիլները՝ Տ-6-54, /Հ-5/-Կարենիս-Չարենցավան-/Հ-1/ և Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան ավտոճանապարհներով։