Վահրամաբերդի գյուղապետի եղբոր մասնակցությամբ հանցագործության վայրում հայտնաբերվել են դանակներ
ԱշխարհՕգոստոսի 17-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, վարչության պետ Արթուր Բդոյանի և ոստիկանության Ախուրյանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Մինո Մխիթարյանի գլխավորությամբ, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական վարույթի շրջանակներում Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Վահրամաբերդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Մարմաշեն» վանքի տարածքին հարակից հատվածում լրացուցիչ տեղազննութուն են կատարել, ինչի արդյունքում նշված վայրում հայտնաբերել են 2 հատ ծալովի դանակ՝ բացված վիճակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում աշխատել են նաև Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մ. Բիշարյանի և ավագ փորձաքրեագետ Մ. Գրիգորյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները ունեն հիմնավոր կասկածներ, որ օգոստոսի 9-ին նշված վայրում տեղի ունեցած սպանության ժամանակ հայտնաբերված դանակները հանդիսանում են՝ որպես հանցագործության գործիք:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։