Ադրբեջանն արգելել է ԵԽԽՎ պատգամավորների մուտքը իր տարածք. ովքեր են ցանկում
ԱշխարհԱդրբեջանի իշխանությունները «պերսոնա նոն գրատա» են հայտարարել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովիբոլոր պատգամավորներին, ովքեր կողմ են քվեարկել կազմակերպությունում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չվավերացնելու որոշմանը։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն:
Ըստ Հաջիզադեի, եթե խորհրդարանականները ցանկանան այցելել Ադրբեջան՝ մինչև ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների վերականգնումը, նրանց մուտքը կարգելվի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Ադրբեջանի պատվիրակությանը մեկ տարով հեռացրել էր ԵԽԽՎ-ից: ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը հայտարարել էր, որ դադարեցնում է համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ և լքում է Ստրասբուրգի նստաշրջանը՝ ի նշան երկրի նկատմամբ երկակի ստանդարտների դեմ բողոքի։