Փաստացի խախտված են Կարապետ Պողոսյանի Սահմանադրական մի շարք իրավունքներ․ հայտարարություն
ԱշխարհԳյումրեցի իրավապաշտպան, ակտիվիստ Կարապետ Պողոսյանի կինը հայտարարություն է տարածել․
«Փաստացի խախտված են Կարապետ Պողոսյանի Սահմանադրական մի շարք իրավւնքներ։
Մասնավորապես, դատարանի որոշմամբ՝ նա չի կարող հաղորդակցվել իր մյուս երկու փաստաբանների հետ, ովքեր նրա շահերն են ներկայացնում Շիրակի մարզի դատարանում այլ քրվարույթներով։
Այսօր հունիսի 5֊ի գործով հերթական նիստը կայացավ Գեղարքունիքի մարզի ԸԻ առաջին ատյանի դատարանում, դատավոր Ա.Մարտիրոսյանը դատախազ Հովհաննիսյանի հորդորով առանց քննության թողեց պաշտպաններ Ս.Պողոսյանի և Ա.Նավասարդյանի միջնորդությունը կապված Կ. Պողոսյանի նկատմամբ Վարչական հսկողություն նշանակելու մասին։ Ի թիվս այլ կարևորագույն հարցերի՝ միջնորդության հիմքում դրված էր նաև Կարապետ Պողոսյանի հաղորդակցվելու և տեսակցելու իրավունքը մյուս փաստաբանների հետ, ինչը առաջին հերթին Սահմանադրական նորմի խախտում էր։
Իսկ հունիսի 5֊ի «Աղմկահարույց» գործով այժմ միակ մեղադրանքը նրա նկատմամբ մնացել է ֆեյսբուքյան ուղիղ եթեր իրականացնելը։