Լուրի պաշտոնական հերքումից իմացանք ԱԹՍ-ների ու ՀՕՊ-երի գները, որոնք ՀՀ-ն մերժել է գնել Իրանից․ Ռոբերտ Մարգարյան
ԱյլԱմերիկահայ քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Երեկ արտասահմանում գտնվող իրանական ընդդիմադիր մի լրատվամիջոց հայտարարեց, որ Իրանն ու Հայաստանը 500 միլիոն դոլարի ռազմական պայմանագիր են կնքել: Այսօր հայկական կողմը պաշտոնապես հերքեց այդ լրատվությունը:
Արդյունքում ի՞նչ պատահեց:
Մենք իմացանք այն զինատեխնիկայի տեսակներն (ԱԹՍ-ներ ու ՀՕՊ-եր) ու նույնիսկ գինը, որ Իրանը պատրաստ է վաճառել Հայաստանին, իսկ նիկոլը հրաժարվում է դրանից:
Սա իրանական հենց այն անուղղակի արձագանքն է, որ կարելի էր կանխատեսել վերջին զարգացումների ֆոնին:
Ի դեպ, իրանական զինատեխնիկաների ցուցակը համեմատեք Հայաստանի գնած ֆրանսիական ու հնդկական զինատեսակների հետ: Դժվար չէ հասկանալ, թէ դրանցից որոնք են այսօր մեզ ավելի շատ պետք գալու»: