Աղվան Հովսեփյանը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են գլխավոր դատախազություն
ԱշխարհԱպօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին և նրա ընտանիքի անդամներին հուլիսի 25-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
Այս մասին տեղեկանում ենք «Ազդարար» էլեկտրոնային հարթակից:
Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Հովսեփյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Հովսեփյանին անհրաժեշտ է ներկայանալ 2024 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 15:30-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնել նախապես: