Սահմանադրական բարեփոխումների խորհրդի այսօրվա նիստը տեղի չի ունենա
ԱշխարհՍահմանադրական բարեփոխումների խորհրդի այսօր նշանակված նիստը տեղի չի ունենա, «Ազատության»-ը հայտնեց խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը։
«Ազատության» տեղեկություններով՝ խորհրդի իշխանական անդամ Վլադիմիր Վարդանյանը նախապես հաստատել է մասնակցությունը, իսկ նիստից առաջ այն չեղարկել։
Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի շարունակվող պահանջի ֆոնին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ այդ մայր օրենքի բարեփոխումների հայեցակարգի վրա աշխատած խորհրդին մայիսին հանձնարարեց նոր Սահմանադրության նախագիծ մշակել։
Մեկ շաբաթ առաջ կայացած նիստին, ըստ խորհրդում քաղհասարակության ներկայացուցիչների, նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրի հղումը հանել-չհանելու հարց չէր քննարկվել, այլ կենտրոնացել էին մոդելի վրա՝ նոր Սահմանադրության նախագիծը ավելի մանրակրկիտ կարգավորումներ պարունակի, թե միայն սկզբունքներ սահմանի ու գործողից ավելի սեղմ լինի։