«Փարաջանով-100» խորագիրը կրող ցուցահանդեսը Գյումրիում կգործի մինչև սեպտեմբեր
ՔաղաքականԳյումրու համայնքային ցուցասրահում բացվեց «Փարաջանով-100» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայ մեծանուն կինոռեժիսոր, արվեստագետ Սերգեյ Փարաջանովի աշխատանքները Գյումրիում կլինեն մինչև սեպտեմբեր 9-ը։ Ցուցադրությունը նվիրված է արտիստի ծննդյան 100-ամյակին։ Ցուցադրությունը կազմակերպվել է «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի և Սերգեյ
Փարաջանովի թանգարանի հետ համատեղ։ Ցուցադրությանը ներկայացված են Փարաջանովի ճանապարհորդական խոհերը, ֆիլմերից դրվագներ, ընկերների դիմանկարները։ «Կինոռեժիսորի մոտ 50 աշխատանք ժամանակավորապես Գյումրի է տեղափոխվել Սերգեյ Փարաջանովի թանգարանից: Սրանք հիմնականում թանգարանի ֆոնդում պահված գործերն են։ Այս ընթացքում ցուցասրահում լինելու են նաև գիտական ընթերցումներ՝ նվիրված մեծանուն արվեստագետին»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տնօրեն Ինգա Ավագյանը։