Այն ինչ տեղի է ունենում Բայդենի շուրջ, դասական պալատական իշխանափոխության փորձ է. Սուրեն Սարգսյան
Աշխարհ
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է.
Այն ինչ տեղի է ունենում Բայդենի շուրջ, դասական պալատական իշխանափոխության փորձ է:
Այս իշխանափոխության առանցքային դեմքերից է փոխնախագահ Քամալա Հարիսը ու դեմոկրատական ինստեբլիշմենտը: Եթե Բայդենը որոշի լքել ընտրապայքարը, օգոստոսի 19-ին դեմոկրատներն ամենայն հավանականությամբ առաջ կքաշեն Հարիսին՝ որպես հիմնական թեկնածու:
Նույն մարդիկ, ովքեր համոզում էին Բայդենին, որ նրանից բացի ոչ ոք չի կարող հաղթել Թրամփին, հիմա նրան կոչ են անում հեռանալ՝ տեղը զիջելով այլ թեկնածուի: Համոզողների թվում են նախկին նախագահ Օբաման, Նենսի Փելոսին, Չակ Շումերը, Ադամ Շիֆը և այլն:
Ի դեպ ասեմ, այնպես չէ, որ Թրամփի գործը հեշտանում է Քամալա Հարիսի գալով: Հարիսի շուրջ լիբերալ թևի կոնսոլիդացիան հզոր է լինելու:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ