Անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ պատանդներին. երիտասարդներն իրենց պահանջն են ներկայացրել Կապիտոլիումում
ԱշխարհԱՄՆ Հայ դատի գրասենյակի երիտասարդ աջակիցները երկրի բոլոր անկյուններից այսօր ուղևորվել են Կապիտոլիում մեկ առաքելությամբ՝ աջակցելու Ադրբեջանի ցեղասպան վարչախմբի կողմից ապօրինաբար կալանավորված հայ բանտարկյալների ազատ արձակմանը: Այս մասին նշվում է Ամերիկայի Հայ դատի հանձնաժմբի էջում:
Նրանք ելույթ են ունեցել Կոնգրեսի անդամների առջև և մեկ առ մեկ մտել են կոնգրեսականների առանձնասենյակներ՝ առաջ քաշելու օրենքի նախագիծ, որը պահանջում է անհապաղ կերպով ազատ արձակել Արցախի քաղաքական առաջնորդներին և Ադրբեջանում պահվող բոլոր մյուս հայ պատանդներին:
Օրվա ավարտին նրանք հանդես են եկել Ադրբեջանի կառավարության պաշտոնյաների դեմ, որոնք փորձում են Կոնգրեսում առաջ տանել իրենց սուտը: