Խանջյան փողոցում քաղաքացին բարձրացել է շենքի տանիք և հոսանքազրկման պատճառով չի կարողանում իջնել
Աշխարհ
Հուլիսի 11-ին, ժամը 16:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցում քաղաքացին վերելակով բարձրացել է շենքի տանիք և հոսանքազրկման պատճառով չի կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները պարանների օգնությամբ քաղաքացի Մ. Ղ.-ին (ծնված 1992 թ․) իջեցրել են տանիքից:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ