ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը Հայաստանում ժենգյալով հաց է պատրաստել
Աշխարհ
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը՝ Հասմիկի, Անիի, Մարալի և Ինեսայի հետ միասին պատրաստեցին ժենգյալով հաց: Այս մասին հայտնում է USAID Armenia-ն։
«ԱՄՆ ՄԶԳ-ն տեղահանումից ի վեր աջակցում է տեղահանված անձանց՝ զարգացման և մարդասիրական տարատեսակ ծրագրերի միջոցով:
Այստեղ՝ Երևանում, ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Փաուերը վերահաստատեց Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի կառավարության ջանքերին, որոնք ուղղված են թե՛ տեղահանվածների, և թե՛ տեղացիների կյանքի բարելավմանը»,-նշված է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)