Շշուկները մնում են շշուկներ․ Թիկնիզյան
ԱշխարհՀայաստանի հավաքականի և «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը հարցին՝ պատրա՞ստ է լքել մոսկովյան թիմը, պատասխանել է.
«Նման մտքեր չեն եղել։ Շշուկները մնում են շշուկներ։ Հենց հստակություն լինի, կխոսենք ակումբի հետ։
Ինձ համար գլխավորն այն է, որ եթե առաջարկ լինի, այն պետք է համապատասխանի «Լոկոմոտիվին»։
Միայն այս դեպքում եմ պատրաստ բանակցել։ Այսօր ես «Լոկոյի» խաղացող եմ, նոր թիմ ենք կառուցում, մեզ լավ արդյունքներ են պետք»,- մեջբերում է ֆուտբոլիստին Спорт-Экспресс-ը։