Կիրանց գյուղի նույն հատվածը` սահմազատումից առաջ և հետո. Կիրանցի բնակիչ
ԱշխարհԿիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը գրել է.
«Էս նկարներն արված են համարյա նույն հատվածում:
Առաջին նկարը էսօր, 2-րդը 2 ամիս առաջ:
Հիմա հարց: ի՞նչ կզգայիք դուք, երբ մի օր արթնանայիք եւ տեսնեիք որ կադաստրի վկայականով ձեզ պատկանող 30 տարվա այգով հայ-ադրբեջանական սահման, փշալար եւ ճանապարհ ա անցնում ?
Իսկ մարդիկ գալիս կանգնում են էդ հատվածում եւ հպարտանում իրենց տեսածով:
Կներեք սիրելի պաշտոնյաներ, բայց դուք մեր սպիին բուժելու փոխարեն գալիս էս մարդկանց վերքին աղ եք լցնում գնում»: