Քիր Ստարմերը նշանակվեց Բրիտանիայի վարչապետ
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ երրորդը Բուքինգհեմյան պալատում այսօր կայացած ընդունելությանը լեյբորիստների առաջնորդ Քիր Ստարմերին պաշտոնապես նշանակեց Բրիտանիայի վարչապետ։
Թագավորն ավելի վաղ ընդունել էր պահպանողականների առաջնորդ Ռիշի Սունակի հրաժարակը վարչապետի պաշտոնից։
Բրիտանիայում երեկ անցկացված խորհրդարանական ընտրություններում լեյբորիստները ջախջախիչ հաղթանակի են հասել, նախնական տվայալներով, 650 տեղանոց խորհրդարանում ստանալով բացարձակ մեծամասնություն։ Ռիշի Սունակն ընդունել է պարտությունը և շնորհավորել Ստարմերին։
Բրիտանիայում պահպանողականների վերջին 14 տարվա իշխանությունը փոխվեց։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ