Շարժումն այնքան է «մարել», որ այսօր ԱԺ ամբիոնից իշխանական բոլոր պատգամավորները խոսեցին պայքարի մասին. փաստաբան
ՀասարակությունՓաստորեն Սրբազան շարժումն այնքան է մարել, որ այսօր ԱԺ ամբիոնից իշխանության բացարձակ բոլոր պատգամավորները խոսեցին բացառապես Սրբազան պայքարի մասին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով այսօր՝ ԱԺ-ից հնչեցված ելույթներին․
«Նույնիսկ այնպիսի դեմքեր խոսեցին, որ երբևէ չէին խոսել ու նրանց, վստահ եմ, հինգ հոգուց ավել մարդ չի ճանաչում։
Այ անհայտ պատգամավորներ, բա մարող ու չեղած բանից էդքան երկար կխոսե՞ն։ Օրինակ երբևէ տեսե՞լ եք, որ ես խոսեմ այն մասին, թե դուք հայրենասեր եք, թե դուք հայկական եք․․․»,- գրել է նա։