Դատարան է ներկայացվել Ռուսաստանի պատմության մեջ ամենամեծ կաշառքի գործը
ՀասարակությունՄոսկվայի մարզի Բալաշիխա քաղաքային դատարանում քննչական կոմիտեի երկու քննիչների նկատմամբ ռեկորդային կաշառք ստանալու համար քրեական գործ է հարուցվել, ասվում է դատական գործի մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Քրեական գործ է հարուցվել Տամբիև Մարատ Խամիդովիչի և Լյախովենկո Քրիստինա Վասիլևնայի դեմ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Քննչական կոմիտեի քննիչներ Տամբիևը և Լյախովենկոն մեղադրվում էին առանձնապես խոշոր չափերով կաշառակերության, կաշառք ստանալու նախապատրաստության, ինչպես նաև լիազորությունները չարաշահելու և ապացույցներ կեղծելու մեջ։
Ըստ քննիչների՝ նրանք Infraud Organization խմբի հաքերներից շորթել են 2718 բիթքոյն: