Պուտինն ասել է՝ որ դեպքում կրակը դադարեցնելու և բանակցություններ վարելու հրաման կտա
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱԳՆ շենքում իր ելույթում ներկայացրել է Կիևի հետ բանակցություններ սկսելու և կրակը դադարեցնելու իր պայմանները:
«Հենց որ սկսվի ուկրաինական զորքերի իրական դուրսբերումը, և Կիևը հայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարվելու իր ծրագրերի մասին, Մոսկվան կրակի դադարեցման և բանակցություններ սկսելու հրաման կտա: Ընդ որում, Ռուսաստանը երաշխավորում է ուկրաինական ստորաբաժանումների և կազմավորումների անարգել և անվտանգ դուրսբերումն այդ տարածքներից: Ռուսաստանն այսօր հանդես է գալիս ևս մեկ իրական խաղաղության առաջարկով, բայց եթե Արևմուտքն ու Կիևը հրաժարվեն, արյունահեղության համար պատասխանատվությունը նրանց վրա կլինի», - ասել է Պուտինը:
«Կոչ ենք անում շրջել պատմության ողբերգական էջը և աստիճանաբար վերականգնել հարաբերությունները Ուկրաինայի և Եվրոպայի հետ: Խաղաղ կարգավորման հիմնական համաձայնագրերը պետք է ամրագրվեն միջազգային պայմանագրերում: Բնականաբար, ակնկալվում է նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացում: Միջազգային պայմանագրերում պետք է ամրագրվի Ղրիմի և Սևաստոպոլի, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների կարգավիճակը՝ որպես ՌԴ շրջաններ։ Մեր սկզբունքային դիրքորոշումն է՝ Ուկրաինայի համար չեզոք, արտաբլոկային և ապամիջուկային կարգավիճակը, նրա ապառազմականացումն ու ապազգայնացումը», - ասել է ՌԴ նախագահը: