Մանդատները դնելու հիմքով Ազգային ժողովը չի արձակվում, պարզ ասած` չի ցրվում. Վահե Գրիգոչյան
ԱշխարհՎահե Գրիգորյանը գրել է.
<<Ի պատասխան բազմաթիվ հարցերի ևս մեկ անգամ (2019թ-ից սկսած` ամեն տարի) կրկնում եմ, որ մանդատները դնելու հիմքով Ազգային ժողովը չի արձակվում, պարզ ասած` չի ցրվում, արտահերթ ընտրություններ տեղի չեն ունենում այդ հիմքով, իսկ լուծարել տերմինն առհասարակ կիրառելի չէ, քանզի այն նշանակում է գոյության դադարում:
Սահմանադրության ոչ հեղինակն եմ Ես, իսկ հեռավոր 2015թ-ին դեմ եմ եղել Սահմանադրությանը, հետևաբար բողոքների հասցեատերն էլ Ես չեմ:
Հայցեմ Ինձ չուղարկել տարբեր անձանց` վերոգրյալին հակասող մեկնաբանություններ ու հայտարարություններ, դրանց անդրադառնալու հարկ չկա. ամեն բան ակնհայտ է, բազմիցս դետալ-դետալ ամենը բացատրել ու հիմնավորել եմ: Շնորհակալություն>>։