Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք Պետբյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 14․7%-ով Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց Իշխան Սաղաթելյան․ «Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքն աճել է 1.174 մլրդ դոլարով» Մի շարք մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C․ հորդորում են բերքահավաք իրականացնել Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը Շաքիի դեպքով նոր քրվարույթ է նախաձեռնվել․ նաև՝ սահմանն ապօրինի հատելու և զենքի մաքսանենգության փաստով Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ. Հակառուսական ալիքը նահանջում է Ալիևը՝ Հայաստանի նախկին ղեկավարների մասին․ «Բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է պատժվեն» «Ադրբեջանն իր սերնդին պատերազմի է պատրաստում»․ադրբեջանագետը՝ Հաջիևի հայտարարության մասին Փաշինյանը տեսակապով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Արմավիրում կամրջի տակ զինանոց է հայտնաբերվել․ ինքնաձիգ, 5 հրացան ու ատրճանակ 

Աշխարհաքաղաքական փոփոխությունների նոր գունային գամման. Արևմուտքն անհանգստանալու զգալի պատճառներ ունի. «Փաստ»

Տեսանյութեր

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհաքաղաքական հարթակում շարունակվում են «տեկտոնական» տեղաշարժերը։ Նոր աշխարհակարգի ձևավորման տեսանկյունից փորձաքար է Ուկրաինայում ընթացող պատերազմը։ Չնայած պատերազմում չի երևում կողմերից որևէ մեկի լիակատար հաղթանակը, սակայն ռուսական զինուժը մերթընդմերթ նկատելի առաջընթաց է ապահովում։ Բնականաբար, շատ կարևոր է, թե ինչ պայմաններով կավարտվի պատերազմը։ Պատահական չէ, որ Պուտինը կրկին առաջ է քաշել Ուկրաինայում խաղաղության դիմաց ռուսական կողմի՝ նախկինում մերժված պայմանները։ Ըստ այդ պահանջների, ուկրաինական բանակը պետք է դուրս գա Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերից, որոնք գրավվել են ռուսների կողմից։ Կիևը պետք է հրաժարվի նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարից։

Սակայն Ուկրաինան Արևմուտքի աջակցությամբ մերժում է ՌԴ-ի առաջարկները։ Մյուս կողմից էլ՝ պարզ է, որ Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականությունն իր արդյունքները չի տվել, Ռուսաստանի տնտեսությունը ոչ միայն չի հյուծվել, այլև շարունակում է աճել։ Վերլուծաբանները նույնիսկ նկատում են, որ այս տարի ռուսական տնտեսությունն ավելի բարձր աճ է ապահովելու, քան, օրինակ՝ ԱՄՆ տնտեսությունը։ Ռուսաստանին ոչ միայն հաջողվել է տնտեսությունը ռազմական ռելսերի վրա դնել, այլև իր արտահանումը վերաուղղել դեպի արևելք՝ մասնավորապես Չինաստան ու Հնդկաստան։ Միևնույն ժամանակ, Արևմուտքում միասնականություն չկա Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման մասով։

Օրինակ՝ Գերմանիայի կառավարությունը ձգձգում է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ բանակցությունները, որը պետք է հաստատվեր G7-ի գագաթաժողովի սկզբում։ Հունիսի 15-16-ը Շվեյցարիայում տեղի ունեցավ Ուկրաինայում խաղաղությանն առնչվող միջազգային համաժողովը, որի օրակարգում էր նաև Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը, բայց ընթացքը ցույց տվեց՝ գրեթե ոչ մի ակնկալիք չկա, որ այն մեծ արդյունքներ է ունենալու։ Խնդիրն այն է, որ այդ համաժողովին չէին մասնակցում Ռուսաստանը, Չինաստանը և այլ կարևոր երկրներ։ Ուստի, սպասվում է, որ Ուկրաինայի հարցով երկրորդ համաժողովին կմասնակցեն Ռուսաստանն ու Չինաստանը, որը կարող է գործնական ադյունքներ ունենալ։ Մյուս կողմից էլ՝ միջազգային հարաբերություններում ակտիվանում է տարբեր բլոկների միջոցով աշխատանքը։

Իտալիայում տեղի ունեցավ G7-ի երկրների գագաթաժողովը, որի շրջանակներում հասցեագրվեցին առկա առանցքային խնդիրները։ Սակայն Մոսկվայում էլ անցած շաբաթ հանդիպեցին BRICS երկրների արտգործնախարարները, ինչի ընթացքում էլ քննադատության ենթարկվեց Իսրայելը՝ Գազայի հատվածում իր գործողությունների համար, քննարկվեց ազգային արժույթներով առևտուրը՝ կոչ անելով վերակազմավորում իրականացնել Համաշխարհային առևտրի կազմակերպությունում։ Պատահական չէ, որ արդեն տևական ժամանակ այս կազմակերպության շրջանակներում քննարկման առանձին օրակարգ է դարձել ԱՄՆ դոլարի գերակայությունից ազատվելը և առևտրում առանձին ընդհանուր արժույթի գործարկումը։ Բայց տնտեսական առումով առանցքային է, որ BRICS երկրները, որոնք ներկայացնում են զարգացող տնտեսություններ, անցյալ տարի ՀՆԱ-ի տեսանկյունից ավելի են նպաստել համաշխարհային տնտեսական աճին, քան G7-ի երկրները։

Բացի այդ, այս միջազգային հարթակն ընդլայնվում է։ Այս տարի BRICS-ի նոր անդամներ դարձան Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան ու Եթովպիան։ Այնպես որ, Արևմուտքն անհանգստանալու զգալի պատճառներ ունի։ Առավել զարմանալին այն է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Չինաստանում հայտարարել է, թե Թուրքիան ցանկություն ունի միանալ BRICS-ին: Թուրքիան, լինելով արևմտյան ռազմաքաղաքական դաշինքի՝ ՆԱՏՕ-ի անդամ, ակտիվորեն համագործակցում է նաև Ռուսաստանի և Չինաստանի հետ։ Ուստի որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ Թուրքիան նույնիսկ կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից, բայց այս ենթադրությունը տվյալ պահին քիչ հավանական է։ Ուղղակի Անկարան իրեն չի նույնականացնում Արևմուտքի, մասնավորաբար ՆԱՏՕ-ի հետ, բայց փորձում է օգտվել այս դաշինքի ընձեռած հնարավորություններից և իրեն դիրքավորել որպես առանձին խաղացող, որը մեծ ամբիցիաներ ունի։

Թուրքիայի հավակնությունները կապված չեն Արևմուտքի հետ։ Այս երկրի՝ ԵՄ-ի անդամակցության հարցը այլևս երկրորդական պլան է մղվել, փոխարենն առաջ են եկել մյուս նպատակադրումները։ Անկարան մի կողմից ձգտում է իր ազդեցությունը տարածել իսլամական աշխարհում, դրանով է պայմանավորված Իսրայելի նկատմամբ կոշտ դիրքորոշումը, իսկ մյուս կողմից էլ ձեռնամուխ լինել պանթուրքական ծրագրերի իրականացմանը, ինչի վկայությունն է Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունը և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմայի առաջ մղումը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքՊետբյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 14․7%-ովԱրա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց Reuters. Իսրայելը Սաուդյան Արաբիայից Flydubai-ի միջադեպի վերաբերյալ ամբողջական մանրամասներ չի ստանումԻշխան Սաղաթելյան․ «Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքն աճել է 1.174 մլրդ դոլարով»Մի շարք մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C․ հորդորում են բերքահավաք իրականացնելBloomberg. Իրանը պայմաններ է սահմանել տեսուչների՝ միջուկային օբյեկտներ վերադառնալու համար Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակըAxios. ԱՄՆ-ը ևս երկու Patriot մարտկոց է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար Crew Dragon-ը ռեկորդային կարճ ժամանակում հասել է Միջազգային տիեզերակայանԲյուջեի պակասուրդը խոչընդոտում է զենքի արտադրությանը. ԶելենսկիSamsung-ի Galaxy S26 սմարթֆոնները Եվրոպայում թանկացել են մինչև 400 եվրոյովՇաքիի դեպքով նոր քրվարույթ է նախաձեռնվել․ նաև՝ սահմանն ապօրինի հատելու և զենքի մաքսանենգության փաստովՀութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից նոր հարվածների մասին Թրամփը Թենեսիում անհաջող մահապատիժը հետաքրքիր միջադեպ է անվանել The Telegraph․ Նապոլեոն Բոնապարտի նամակը կարդացել են նեյրոնային ցանցի միջոցով Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ. Հակառուսական ալիքը նահանջում էԱլիևը՝ Հայաստանի նախկին ղեկավարների մասին․ «Բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է պատժվեն» «Ադրբեջանն իր սերնդին պատերազմի է պատրաստում»․ադրբեջանագետը՝ Հաջիևի հայտարարության մասինCNN-ը տեղեկացել է Թրամփի փեսայի՝ Իսրայելում զենքի ներդրումներին մասնակցության մասին Փաշինյանը տեսակապով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստինԱրմավիրում կամրջի տակ զինանոց է հայտնաբերվել․ ինքնաձիգ, 5 հրացան ու ատրճանակՓաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին՝ պահանջելով 6 մլն դրամ փոխհատուցումՊԵԿ․ 9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2.3 տրլն դրամ հարկ և տուրքԱՄՆ-ը և Հնդկաստանը գտնվում են առևտրային համաձայնագրի շուրջ համաձայնության վերջին փուլում Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, երեխաներին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել․ ԱՆ նախարարԱրման Եղոյանը կգլխավորի եկեղեցու ճգնաժամը քննող ԱԺ հանձնաժողովըՇարմազանով․ 2018-ի հոկտեմբերի 2-ը կմնա որպես խորհրդարանի վրա հարձակման օրՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն էՀիքմեթ Հաջիև․ Ադրբեջանը վճռական է շարունակելու խաղաղության օրակարգըՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը ստուգայց է կատարել զորամասերից մեկում«Ժողովուրդ». 4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը «Հրապարակ»․ Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը «Իրավունք». Սուսիկ-փուսիկ նախկիներ են ջրի երես բերվելու. Ինչ է սպասվում մինչեւ տարեվերջ «Ժողովուրդ». ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել «Հրապարակ»․ «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել «Իրավունք». ԲՀԿ-ից «Հանրապետություն». Համայնքի ղեկավարի թեկնածուի քաղաքական սալդոն «Ժողովուրդ». Երևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու «Հրապարակ»․ «Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է «Իրավունք». «Ձեզ կարգի հրավիրեք». Ինչից է անհանգիստ ՔՊ ակտիվը «Ժողովուրդ». Ինչո՞ւ հեռացավ Սարգիս Հայոցյանը․ ընդհարում Տիգրան Խաչատրյանի, Ժաննա Անդրեասյանի և Սարգիս Հայոցյանի միջև Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող պատմական Միլլերի առանձնատունը գրեթե ամբողջովին այրվել է. կասկածում են հրկիզում Ջարեդ Քուշների բիզնեսը շահույթ է ստանում Իսրայելի բանակի մատակարարների հետ կապված ընկերությունում ներդրումներից. CNN Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար ՂազարյանՄեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը 4 հոտ, որոնք կարող են վկայել աղիքային հիվանդության մասին Մերցի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. կանցլերին աջակցում է գերմանացիների 10%-ը Թրամփն իր վարչակազմին տվել է «A+» բարձր գնահատականը, թեև տնտեսական քաղաքականության հավանությունը ծարհահեղ նվազել է. AP Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ)
Ամենադիտված