Բաքուն կրկին սպառնում է. այս անգամ ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ Ֆրանսիային
ԱշխարհԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը արձագանքել է Հայաստանի ու Ֆրանսիայի միջև՝ ֆրանսիական Caesar ինքնագնազ զրահամեքենաների գնման պայմանագրի ստորագրմանը։
«Այն փաստը, որ չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացմանը, Ֆրանսիան Հայաստանին մահաբեր և հարձակողական հրետանի և այլ զինատեսակներ է մատակարարում, Հարավային Կովկասի տարածաշրջանում Ֆրանսիայի սադրիչ գործողությունների հերթական ապացույցն է»,-ասվել է Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրության մեջ։
Նշվել է նաև, որ «Հարավային Կովկասում պատերազմի նոր օջախ ստեղծելու ողջ պատասխանատվությունը կրելու են Հայաստանի ղեկավարությունը և Մակրոնի բռնապետությունը»։