Հայաստանում կառավարող վարչակազմը հատել է բոլոր կարմիր գծերը. այն պետք է հնարավորինս շուտ հեռացվի
ԱշխարհՀարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com
Ես խորապես հիասթափված և վշտացած եմ Հայաստանում անցած շաբաթ տեղի ունեցած իրադարձություններից․ այնքան շատ բռնություն եղավ և արյուն թափվեց Երևանի փողոցներում և այնքան անխոհեմ հայտարարություններ հնչեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Շատ վրդովեցուցիչ էր տեսնել էր տեսնել, թե ինչպես է Փաշինյանի ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ նետում և ծեծում խաղաղ տղամարդկանց, կանանց և երեխաներին, որոնք պարզապես իրացնում էին իրենց քաղաքացիական իրավունքները մի երկրում, որը կեղծորեն համարվում է ժողովրդավարական:
Բռնությունը հանրությունից թաքցնելու համար ոստիկանները նույնիսկ հարձակվեցին լրատվամիջոցների տասնյակ ներկայացուցիչների վրա և ոչնչացրեցին նրանց սարքավորումները: Ոստիկանությունը նույն մարտավարությունը կիրառեց խորհրդարանի ներսում, երբ Փաշինյանի կողմնակիցները ֆիզիկական բռնության էին ենթարկում ընդդիմությանը։ Ոստիկանությունը փորձեց ստիպել լրագրողներին դադարեցնել հեռարձակումը խորհրդարանի անդամների բռնի վարքագծի մասին, սակայն խիզախ լրագրողները, որոնք բոլորը կանայք էին, շարունակեցին հեռարձակել ամոթալի ծեծկռտուքը: